ԿԲ. Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը
Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Նման հայտարարություն է տարածել ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Բացի այդ, ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողների) համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատեք ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ ու ստացեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով»,-նշում են Կենտրոնական բանկից։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով
- ԿԲ. Կորոնավիրուսի կանխարգելման համար հին թղթադրամները կփոխարինվեն նորերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան