Կառավարության նիստը վերսկսել է. Ովքե՞ր կարող են մուտք գործել ու դուրս գալ երկրից
Կառավարության արտահերթ նիստը ընդմիջումից հետո շարունակվում է։ Օրակարգում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին որոշման նախագիծն է։
Չնայած նախագծում կատարված փոփոխություններին, կրկին տեխնիկական սխալներ, թերություններ ու խնդիրներ ի հայտ եկան։
«Քննարկման նյութ էր դարձել քրեակատարողական հիմնարկների հետ կապված հարցը։ Ես դիսկոմֆորտ ունեի, որ զորամասերն ու քրեակատարողական հիմնարկները նույն ենթավերնագրի ներքո էին։ Կարելի էր գրել՝ այլ սահմանափակումներ, զորամասն ու ՔԿՀ-ն դրել ենք նույն ենթավերնագրի ներքո, այդպես լավ չի։ Մեծ խնդիր չի, բայց լեզվամտածողության առումով լավ չի, որ նույն ենթագրի ներքո են»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նախագծի, հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, թաղման արարողություններ թույլատրվելու են պարետի՝ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանված տարածքներում, այլ հավաքներն արգելված են։
«Ոչ թե թաղումներն են արգելվում, այլ 20 հոգուց ավելի մասնակցությունը»,- ասաց նա։
Ամփոփելով նախագծով առաջարկվող սահմանափակումները, Փաշինյանն ասաց, Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների մուտքը, նրանց ընտանիքների բոլոր անդամների մուտքը, կացության կարգավիճակ ունեցող բոլոր անձանց մուտքը։ Դիվանագետների հաղորդակցությունն ապահովվում է։
Արգելվում է այն անձանց մուտքը, որոնք եղել են կորոնավիրուսի առումով ծանր վիճակում գտնվող երկրներում։
Խմբագրական փոփոխություններից հետո նախագիծը դրվեց քվեարկության, որոշումն ընդունվեց միաձայն։ Մարտի 16-ի ժամը 18։30-ից կհայտարարվի արտակարգ դրություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյանի ընդմիջման առաջարկին Փաշինյանն արձագանքեց՝ լրիվ լո՞ւրջ
- Մնացականյանն առաջարկեց մուտքի և ելքի տոտալ արգելք բոլոր ուղղություններով
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները Հայաստանում
- Կառավարության արտահերթ նիստում Բադասյանն առաջարկեց մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել
- Գոհար Մելոյան. Արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից կիրառվող սահմանափակումները չեն կարող լինել ինքնանպատակ