Հեռախոսային ասուլիս՝ ՄՕԿ-ում
Միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ նախագահ Թոմաս Բախը վաղը՝ մարտի 17–ին հեռախոսակոնֆերանս կանցկացնի մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարությունների հետ։ Քննարկվելու են Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի փոփոխություններին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Ի սկզբանե ՄՕԿ–ը բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացրել է կորոնավիրուսի հետ կապված զարգացումների մասին: Հեռախոսային ասուլիսի ժամանակ նախատեսվում է տեղեկատվության փոխանակություն։
Չնայած բազմիցս բարձրացվել է օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու հարցը, սակայն այժմ առավել սուր են դրված մարտ - ապրիլ ամիիներին նախատեսված ընտրական մրցաշարերի անցկացմանն առնչվող խնդիրները։ Այժմ ՄՕԿ-ը և մարզական ֆեդերացիաները պետք է քննարկեն որակավորման միջոցառումների վերափոխման կարգը:
Առանձին ֆեդերացիաներ խնդրել են ՄՕԿ –ին երկարաձգել մրցաշարերի ժամկետները ՝ մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը ՝ հուլիսի 24-ը։ Կան նաև այնպիսիք ,որոնք արդեն վերանայում են ընթացիկ միջազգային վարկանիշները ՝ «Տոկիո – 2020» –ի ուղեգրերը բաշխելու հարցը։
Թոմաս Բախը նախկինում նշել է, որ ՄՕԿ-ը քննարկում է ուղեգրեր հատկացնել այն մարզաձևերի ներկայացուցիչներին, ովքեր առավել տուժել են կորոնավիրուսի պատճառով և լրացուցիչ տեղեր հատկացնել այն մարզիկ – մարզուհիներին, որոնք ամենայն հավանականությամբ ունակ էին նվաճել մասնակցության վարկանիշ։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի վարչապետ․ Տոկիո-2020-ը կընթանա նախատեսվածի պես
- Տոկիոն չի քննարկում Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը
- ՄՕԿ նախագահը՝ Օլիմպիական խաղերի հետաձգման կամ տեղափոխման մասին
- ՄՕԿ-ը միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը կանխելու համար
- ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան