Մեդիա կենտրոնը հրաժարվում է կատարել դատական ակտը և հերքել Քոչարյանի մասին տարածած զրպարտությունը
Ս. Գրիգորյանը (GPARTNERS իրավաբանական գրասենյակ) վերլուծում է զլմ-ի՝ դատական ակտը չկատարելու փաստը.
2018 թվականի հունիս ամսին 1in.am-ը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 1in.am ինտերնետային կայքում և ժամանակ օրաթերթում հրապարակվել են հոդվածներ, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերն առհասարակ չեն համապատասխանում իրականությանը:
Ի ՞նչ որոշում է կայացրել դատարանը սույն գործով:
Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցը բավարարվել է դատարանի կողմից: Վճռի դեմ Սկիզբ Մեդիա Կենտրոնի կողմից ներակայցվել է վերաքննիչ բողոք, այնուհետև նաև վճռաբեկ բողոք, որոնք իրավաչափորեն մերժվել են, քանի որ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊ ընկերության հրապարակած տեղեկություններն ամբողջությամբ զրպարտություն են: Արդյունքում, դատարանը վճռով որոշել է Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊ ընկերությանը պարտավորեցնել հերքել www.1in.am ինտերնետային կայքում հրապարակված՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ապատեղեկատվությունը:
Արդյո ՞ ք դա նշանակում է, որ վճիռը մտել է ուժի մեջ և պետք է կատարվի:
Այո, վճիռը մտել է օրինական ուժի մեջ դեռևս 30.10.2019թ.-ին և Սկիզբ Մեդիա Կենտրոնը պարտավոր էր հրապարակել հերքումը դեռևս վճիռն օրինական ուժ ստանալուց հետո երկու օրվա ընթացքում, ինչը, սակայն, ցայսօր տեղի չի ունեցել, Սկիզբ Մեդիան, խախտելով թե բարոյական, թե իրավական նորմերը, խուսափում է դատարանի որոշումը կատարելուց:
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Սկիզբ Մեդիա Կենտրոնին վճիռը կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ:
Հաշվի առնելով Սկիզբ Մեդիա Կենտրոնի ոչ բարեխիղճ վարքագիծը, վերջինիս կողմից օրինական ուժ ստացած դատական ակտի կատարումից խուսափելու հանգամանքը՝ մենք դիմել ենք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Սակայն, ինչպես տեղեկացանք ԴԱՀԿ ծառայությունից, Սկիզբ Մեդիա Կենտրոնը բացահայտ կերպով հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, ինչի արդյունքում ԴԱՀԿ ծառայության կողմից գործն այժմ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, քանի որ դատական ակտը դիտավորությամբ չկատարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Այժմ սպասում ենք դատախազության կողմից համապատասխան գործողությունների կատարմանը: Հույս ունենք, որ Դատախազության կողմից կդրսևորվի համապատասխան վարքագիծ, կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները քրեորեն հետապնդելի արարք կատարած անձի դեմ: Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումն արձանագրվել է դատարանի որոշմամբ, սակայն իրավախախտը, փաստորեն, հրաժարվում է վերականգնել խախտված իրավունքները և կատարել իր պարտավորությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին