
Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը
Կորոնավիրուսի պատճառով Մեքսիկայում քաղաքացի է մահացել։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով տեղական «Milenio» թերթին։
Նշվում է, որ հիվանդության պատճառով մահացած քաղաքացին 71-ամյա բիզնեսմեն Խոսե Կուրին է։ Ավելի վաղ ԱՄՆ ուղևորությունից հետո նրա մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։
Հաղորդվում է, որ Կուրին երկու՝ «Grupo Financiero Inbursa» և «Minera Frisco» ընկերությունների ղեկավար էր, ինչպես նաև՝ ևս յոթ ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, որ քաղաքացու մահվան պատճառը կորոնավիրուսն է։ Ավելի վաղ հայտարարվել էր Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման 53 դեպքի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի