Փաշինյան. Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում
«Առավոտից արդեն աշխատանքի վայրում եմ։ Իհարկե, կարևոր հարցեր պետք է քննարկենք, կարևոր որոշումներ կայացնենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ վերլուծելով առկա վիճակը, մասնավոապես, պետք է պատասխանեն հարցին՝ արդյոք կարիք կա ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության հայտարարել, թե երկրի առանձին հատվածներում։
Ն.Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի 28 դեպքի մասին է հայտարարվել երեկվա դրությամբ, այդ թվում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
«Գիշերն աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում, թե ովքեր են շփվել նրա հետ, մեկուսացնեն»,- նշեց վարչապետը։
Ն.Փաշինյանն ասաց, որ պարենի հետ կապած խնդիրներ չունեն, իսկ ունենալու դեպքում այդ հարցն էլ կկարգավորն։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- ՄԻՊ. Չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը
- Փաշինյան. Թեստերի պատասխանը բացասական է
- Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը նորից կորոնավիրուսի թեստ են հանձնել
- Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից
- 15.03.2020. Առաջին հիվանդը լավացել է, հիվանդացել են ևս 2-ը
- 15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան