Նինոծմինդայում ՀՀ-ից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է
Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգի՝ 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից:
aliq.ge-ի հաղորդմամբ, ըստ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի Սամցխե Ջավախքի բաժնի տվյալների, Ախալցիխեում ինքնամեկուսացվել է 18 մարդ, Բորջոմիում՝ 8, Ասպինձայում՝ 4, Նինոծմինդայում՝ 4, Ադիգենիում՝ 2 մարդ:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը հաստատել է տեղեկատվությունը: Նրա խոսքով, նախօրեին Հայաստանից Վրաստան է ժամանել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ, Վրաստանի 5 քաղաքացի: Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ, նրա մոտ ջերմություն չի արձանագրվում: Ինչ վերաբերում է մնացած 4 ուղևորներին, նրանք ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն:
Հիշեցնենք, Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 33 դեպք է արձանագրվել, այստեղից մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637 մարդ, հատուկ ուշադրության տակ՝ 54 մարդ։ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքում կորոնավիրուսի կասկածելի դեպքեր չեն գրանցվել
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները Հայաստանում
- Վրաստանը փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար
- Փաշինյան. Եվս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ ենք պատրաստել
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան