Նյու Յորքում Սուրբ Պատրիկի օրվա շքերթը հետաձգվել է
Նյու Յորքի իշխանությունները կորոնավիրուսի սպառնալիքից ելնելով հետաձգելու են Սուրբ Պատրիկի օրվա շքերթը, որը նախատեսվում էր անցկացնել մարտի 17-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ արքեպիսկոպոսի, չեղյալ է հայտարարվում նաև Սուրբ Պատրիկի օրվա ծեսը, որը պետք է տեղի ունենար առավոտյան 8:30-ին:
«Խնդրում ենք մնալ տանը և ապահով լինել: Այս միջոցառման տոմսերը չեն ընդունվի, քանի որ միջոցառումը չեղարկվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ շքերթը հետաձգելու մասին որոշում կազմակերպիչները ընդունել էին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։