Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում
Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ:
Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»,- տեղեկացնում է Շ.Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի: իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի: Նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության արտահերթ նիստում այսօր կքննարկվի ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու հարցը
- Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 քաղաքացի
- Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
- Փաշինյան. Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում
- Նախարար. Իտալիա-Հայաստան թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- Իտալիայից ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիներն առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան