ՊԳԿ. Չկա որևէ ապացույց, որ շները դեր են խաղում COVID-19-ի տարածման գործում
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հանդես է եկել հորդորով կապված COVID-19-ի տարածման հետ։
Կազմակերպությունը նշում է՝ թեև շարունակվում են շահարկումները նոր կորոնավիրուսի կենդանական ծագման հավանականության մասին (SARS-COV-2), մինչ օրս, հիվանդության տարածումն ու զարգացումը պայմանավորված է եղել մարդուց մարդ փոխանցմամբ:
• Չկա որևէ ապացույց, որ շները դեր են խաղում COVID-19-ի տարածման գործում: Որպես ընդհանուր կանոն՝ ցանկացած տեսակի կենդանիների հետ շփվելուց առաջ և հետո ձեռքերը պետք է լվանալ:
• Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս համաճարակի բռնկման պատճառով մարդու առողջությանն առնչվող տեղեկատվության տարածման իրավասու մարմինն է և առաջնային աղբյուրը:
• Առողջ անասունի միսը, որը լավ եփված է, անվտանգ է օգտագործման համար:
• Մարդիկ չպետք է մորթեն, վաճառեն, կամ սպառեն այն վայրի կամ ընտանի կենդանիների միսը, որոնք հիվանդ են կամ մահացել են անհայտ պատճառներից: Չպետք է օգտագործել վայրի կենդանիների հում միս կամ այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում եմ վայրի կենդանու չեփած արյուն: Նման դեպքերում մեծ վտանգ կա վարակվելու բազմաթիվ հիվանդություններով:
• Կենդանիների ցանկացած արտասովոր հիվանդություն կամ մահացության դեպք պետք է հաղորդվի կենդանիների առողջությամբ զբաղվող համապատասխան մարմիններին:
• Ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ՊԳԿ-ն՝ արտակարգ իրավիճակների համակարգման խմբի միջոցով, ամբողջությամբ ներգրավված է բազմաոլորտային համակարգան գործում:
• ՊԳԿ-ն համագործակցում է իր գործընկերների հետ` օգնելու անդամ երկրներին և հետազոտողներին բացահայտել վիրուսի կենդանիների կողմից որպես հավանական կրողներին և նվազեցնելու դրա տարածումը մարդկանց վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան