Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է ԱՆ հետ
Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ):
ՊՆ հաղորդմամբ, մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։
Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:
ՊՆ զինծառայողների հարազատներին հորդորում են իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:
ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով:
«Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»ն- նշումեն ՊՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Սխտորը չի բուժում կորոնավիրուսը. ԱՀԿ
- Իրանում կորոնավիրուսից մահացել է ազդեցիկ հոգևորական
- Փաշինյան. Եվս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ ենք պատրաստել
- Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- Անակնկալ ստուգայցեր ԶՈՒ զորամասեր
- ՊՆ. Սահմանափակել այցելությունները նախարարության ենթակա կառույցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան