Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 55-ի
Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 55-ի։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ կիրակի երեկոյան վարակվածների թիվը 48 էր։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։
Սերբիան փակել է սահմանները արտասահմանցիների համար, ովքեր երկրում գրանցված չեն, բացի այդ, արտերկրից ժամանած քաղաքացիների համար պետությունը սահմանել է հատուկ կարանտին՝ արգելելով նրանց տնից դուրս գալ։ Բանակն էլ իրականացնում է համատեղ ծառայություն սահմանապահների և բժիշկների հետ։
Երկուշաբթի օրվանից փակված են պետության ուսումնական հաստատությունները, մշակութային, սպորտային և ժամանցի այլ վայրերը։
Հարակից հրապարակումներ`
- G7-ի արտակարգ տեսագագաթնաժողովում այսօր կքննարկվի կորոնավիրուսի հարցը
- Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը
- Վերջին մեկ օրում գրեթե 11 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան