Վենետիկի բիենալեում կներկայացվի աշխարհում ամենասև գույնը
Բրիտանացի քանդակագործ Անիշ Կապուրը հաջորդ տարի Վենետիկի բիենալեում առաջին անգամ կներկայացնի Vantablack՝ սև նյութով պատրաստված աշխատանքներ։ Ռիա նովոստին, հղում անելով ARTnet-ին, գրում է, որ Կապուրն Vantablack- ից պատրաստված արվեստի գործերի մենաշնորհ ունի, որոնք նա անվանում է «տիեզերքի ամենասև նյութը»:
Vantablack-ից քանդակները առաջին անգամ ներկայացվելու են հանրությունը, չնայած արվեստագետն արդեն ցուցադրել է ժամանակաչափ, որը պատրաստել է շվեյցարական արտադրողի հետ միասին 2016-ի աշնանը: Դրա արժեքը 95 հազար դոլար էր:
Vantablack-ը կազմված է ածխային ուղղահայաց նանոխողովակներից, որը կլանում է գրեթե 100 տոկոս նրա վրա ընկնող ճառագայթումը ։ Համեմատության համար՝ ամենասև ածուխը կլանում է 96 տոկոս լույս։
Երբ լոնդոնյան Surrey NanoSystems օդատիեզերական ընկերությունը 2014-ի հուլիսին հայտարարել էր, որ մանրադիտակային նանոխողովակներից «գերսև» գույն է ստացել, Կապուրը շատ էր հետաքրքրվել: Այդ տարվա սեպտեմբերին նա ձեռք է բերել Vantablack- ից արվեստի գործեր ստեղծելու բացառիկ իրավունքը: