
Հարավային Կորեայի ծովային և ձկնաբուծության նախարարն ինքնամեկուսացվել է
Կորեայի ծովային և ձկնաբուծության նախարար Մուն Սոնգ Հյուքը բժիշկների խորհուրդներով ինքնամեկուսացվել է՝ իր ենթակաների շրջանում կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ նա կառավարության առաջին անդամն է, որ նման քայլի է գնացել։
Մուն Սոնգ Հյուքը կարանտինում կմնա մինչև մարտի 24-ը։ Այս օրերին նախարարը տնից կաշխատի։
Ծովային և ձկնորսության նախարարության աշխատողների շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 27 մարդ: Նախարարության գրեթե երեք հարյուր մարդ, հետևելով նախարարի օրինակին, ինքնամեկուսացել և անցել են տնից աշխատելու ռեժիմին։
Մինչ օրս հարավկորեացի բժիշկները արձանագրել են կորոնավիրուսային վարակի ավելի քան 8,2 հազար դեպք: 75 մարդ մահացել է, վերականգնվել է՝ 1137-ը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք
- Ճապոնիան սահմանափակում է Չինաստանից և Հարավային Կորեայից ժամանողների մուտքը