
ԱՄՆ-ում այսօր կսկսվեն կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
ԱՄՆ-ում այսօր կսկսվեն կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման կլինիկական փորձարկումները։ Այս մասին գրում է JPost-ը։
Փորձարկման առաջին մասնակցին այսօր արդեն կներարկվի փորձնական պատվաստանյութը։ Կլինիկական փորձարկումները ֆինանսավորվում է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից և տեղի է ունենում Սիեթլում գտնվող «Kaiser Permanente Washington»-ի առողջապահական հետազոտական ինստիտուտում։
Նշվում է, որ ցանկացած պատվաստանյութի լիարժեք հաստատման համար կպահանջվի մեկ տարուց մինչև 18 ամիս։