Քաղաքական 19:36 16/03/2020 Հայաստան

Մենք չենք ասում թող բոլոր ռեստորանները փակվեն.ԱԺ-ն քննարկում է Արտակարգ իրավիճակի պայմանները

ՀՀ ԱԺ հատուկ նիստ է ընթացքում, որտեղ քննարկվում է Արտակարգ իրավիճակ հայտարարելու մանրամասները և հարցը։ Հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն է:

Վարչապետը նախ տեղեկացրեց, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: 

«Ժամը՝ 18.30-ից ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված: Այս պահի դրությամբ կա 30 հաստատված դեպք, որից 19-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի հետ է առնչվում: Մտահոգիչը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում ախտորոշված երեք դեպքերն են, որոնց շփման շրջանակը ևս կմեկուսացվեն»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում երկրում պարենի խնդիր չի առաջանա:

Այնուհետև Փաշինյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Մասնավորապես, հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. 

Է. Մ. -Ինչպե՞ս է կարգավորվելու տնտեսական վիճակը: Շատ մարդիկ բարձրացնում են ֆինանսական խնդիրները: Հիմնարկները փակվում են, մարդիկ գնում են տուն, աշխատավարձ չեն ստանում՝ էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու գումար չեն ունենում, մեր կառավարությունն ի՞նչ է ծրագրում այս մասով: Հաջորդ հարցը վերաբերում է նրան, որ Երևանում, օրինակ, ակումբները կարո՞ղ են գործել, դիսկոները կարո՞ղ են գործել, թե ոչ, ի վերջո կա Իտալիայի չարաբաստիկ փորձը:

Փաշինյան. - Սկսեմ վերջից, պարետին տրված է լիազորություն՝ սահմանելու այն տարածքները՝  հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի կենտրոնները, որոնք պետք է չգործեն: Եթե որևէ տարածքի վերաբերյալ չի կայացվել որոշում՝ չգործելու, ուրեմն պետք է գործեն: Այստեղ կա երկու շահ՝ մեկը, որ մարդը եկամուտ ունենա՝ էներգիայի վարձը մուծելու և այլն, մյուսն էլ՝ վիրուսով չհիվանդանալու շահը: Էսօր մենք չենք ասում, որ պետք է բոլոր ռեստորանները փակվեն: Եթե մենք փակենք բոլոր ռեստորանները, ապա մատուցողներին ասում ենք՝ դուք եկամուտ չեք ստանում: Դրա համար մենք այդ որոշումները կկայացնենք ըստ իրավիճակի:

Ինչ վերաբերում է մարզերում թեստեր ունենալուն, ապա այստեղ կարևորը պրոֆեսիոնալ ձևով հերմետիկությունն ապահովվելն  ու տեղափոխելն է: Կարող ենք տանել բոլոր գյուղերում թեստեր բաժանենք, բայց հետո որտե՞ղ են դրանք ախտորոշելու: Նման երեք լաբորատորիա կա Երևանում:

Հարց ուղղեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը։ 

Ա.Բ. -Ինչո՞վ է պայմանավորված արտակարգ դրության ռեժիմն այսօր ընդունելու հանգամանքը, ինչո՞ւ մեկ շաբաթ առաջ օրինակ չի կայացվել այդ որոշումը:

Փաշինյան. «Կա պարզ վիճակագրություն՝ վերջին չորս օրվա ընթացքում կորոնավիրուսովմեր հայրենակիցների թիվը քառապատկվել է, նույնիսկ հնգապատկվել: Այսինքն՝ սովորական միջոցները չեն կանգնեցնում այս պրոցեսը և պետք են արտակարգ միջոցներ: Արտակարգ դրություն կարելի է համարել սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում: Այդ վտանգը և անհրաժեշտությունն առաջացել է վերջին չորս օրվա ընթացքում»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան. «Քաղաքացիներին հետաքրքրում է հետևյալ հարցը, թե ստեղծված իրավիճակում արդյոք հանրաքվեն չի կայանալո՞ւ»։

Փաշինյան. «ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ, որ ավարտվել էր»։ 

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր խանութներում նկատվող գնաճին:

Ա. Ջ. «Արդյոք որևէ կերպ պետությունը պատրաստվում է միջամտել գնային քաղաքականությանը»։

Փաշինյան. «Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովը պայքարում է գնաճի դեմ։ Կարծում եմ, որ գնաճի դեմ կարող ենք պայքարել մենք ինքներս՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ «խուճապային» գնումներ չենք իրականացնի։ Ես ճշտել եմ, ինձ զեկուցել են, որ պարենի կամ որևէ այլ ապրանքի հետ կապված պակասի խնդիր չկա: Մարտի 8-ի համեմատ, մարտի 15-ին մթերային խանութներում 20 տոկոսով գրանցվել էր առևտրի աճ։ Բայց, պետք է նշենք, որ խանութների ցուցափեղկերում ապրանքի պակաս չկա»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյան. «Պետական կառույցներում աշխատող մարդիկ, այս մեկ ամսվա պարապուրդի ընթացքում աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՝ ոչ»։

Փաշինյան. «Բյուջետային համակարգի բոլոր աշխատողները աշխատավարձերը կստանան լիարժեք»։

Հաջորդ հարցը վերաբերում էր շնչառական ապարատներին։

Լ.Բ. «Քանի՞ շնչառական ապարատ կա երկրում»։

Փաշինյան. «Նախարարն ինձ ասել է, որ երկրում կա 360 ապարատ , 11-ը ձեռք են բերում, 15 հատ էլ ինֆեկցիոն հիվանդանոցում ունենք: Այս պահի դրությամբ անհրաժեշտություն չունենք, բայց Իտալիայի նման երկրում արդեն նման խնդիր ծագել է: Հետևաբար, ոչ ոք չի կարող ասել 360 ապարատը Հայաստանի համար շատ է,թե քիչ»։

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ փոխանցեց քաղաքացիների անհանգստությունը՝ Երևանի արտադրամասի հետ կապված:

Փաշինյան. «Կարող եմ ասել, որ արտադրամասը Շենգավիթ վարչական շրջանում է, և երեք դեպքն էլ Շենգավիթից են: Այսքանը կարող եմ ասել»։

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էլ հետաքրքրվեց. «Որքանո՞վ է ճիշտ ամեն ինչ թողնել բանկերի հայեցողության վրա: Բանկերի փաստարկները համոզիչ չեն»։

Փաշինյան. «Բանկն ասում է՝  ես ունեմ հինգ հաճախորդ, որից չորսը պարտաճանաչ կատարում են իրենց պարտավորությունները, իսկ հինգերորդը նորմալ չի կատարում: Ես իր վրա դնում եմ տույժ տուգանքներ: Հիմա ինչի՞ անպարտաճանաչ վարկառուին խրախուսեմ, որպեսզի նոր էներգիա ստանա վարկերը չմուծելո՞ւ: Էն մարդիկ, ովքեր հարգելի պատճառ ունեն, կկանգնենք կողքը: Բայց ձեր մտահոգությունը կիսելով, ասում եմ՝ պետք է անհատական մոտեցում ցույց տալ»։

ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյան. «Ինչպե՞ս են աշակերտները բաց թողնելու բաց թողնված դասերը»։

Փաշինյան. «Հեռավար կրթության կազմակերպման ռազմավարական հարցերից մեկն է: Սա լավ առիթ է այդ համակարգը փորձարկելու և ներդնելու համար: Դա կոնկրետ ուղղություն է, որով մենք պետք է աշխատենք»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը վերաբերում էր Արցախում նախագահական ընտրություններին և սահմանային լարվածությանը։

Ա. Բ. «Ձեր դիտարկմամբ, արդյոք Արցախում էլ պետք է հետաձգել ընտրությունները»։

Փաշինյան. «Արցախում, փառք Աստծո, մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ուղևորվել Արցախ, և հատկապես սահմանափակել շփումները մեր զինվորների հետ: Ես հիմք չեմ տեսնում, որ խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման մասին:

Սահմանային լարվածություններն էլ  շարունակվում են և դա նորություն չէ: Այո, ցավոք սրտի, երկու կողմերից էլ լինում են զոհեր: Մեր խնդիրն է թույլ չտալ իրավիճակի էսկալացիա, դրա համար լավագույն ձևը սահմանային միջադեպերի հետաքննության գործում մեխանիզմ ունենալն է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա սահմանված դեպքում և ըստ անհրաժեշտության՝ ընթացակարգերը կմեկնարկեն»։

Աչքի հուլունք կախելով և տանը խունկ ծխելով կորոնավիրուսի դեմ չենք պայքարի

ԱԺ կանոնակարգով արտահերթ նիստից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին։

«Այն, որ կյանքը կորոնովիրուսից հետո շարունակվելու է, դա անկասկած: Ես եղել եմ Կոմիտասի սուպերմարկետում, իսկական արմագեդոն էր, իսկ Ալավերդյան փողոցի փանութում ՝ արմագեդոն չկար: Այստեղ կարևոր է, որ մարդկանց ինչ-որ մեկը բացատրի՝ ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ, որ նման խուճապ չստեղծվի: Գնաճի մասով, բա ՏՄՊՊ-ն ինչի համար է, որ սովորական 400 դրամանոց սպիրտը վաճառվում է 3400 դրամով: Այստեղ տրամաբանություն չկա»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև հանրության շրջանում հնարավոր ֆինանսական խնդիրների առաջացմանը:

«Վերնիսաժի կոլեկտիվն ինձ նամակ է գրել, ասում է՝ առևտուր չկա, ինչպե՞ս փակել վարկերը: Ո՞վ պետք է պաշտպանի նրանց տնտեսական շահերը: Պետությունը պետք է բանկերի հետ հրատապ քննարկի և լուծի այս մարդկանց խնդիրը: Դրանք մեկ կամ երկու հոգի չեն, ինձ նաև ռեստորաններից են զանգահարել: Եթե կառավարությունը բանկերի հետ չքննարկի նրանց աջակցության ծրագրերը, մենք կկոտրենք փոքր ու միջին բիզնեսի մեջքը: Աչքի հուլունք կախելով և տանը խունկ ծխելով կորոնավիրուսի դեմ չենք պայքարի»,- հավելեց պատգամավորը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական մրցակցության հանձնաժողովի անունից խոսեց Բաբկեն Թունյանը: «Կառավարությունում ձևավորվել է օպերատիվ շտապ, որը բոլոր վերլուծությունները կատարում է: Բացի այդ, ԱԺ-ի հետ ենք աշխատում և փորձում ենք օգտակար լինել ճիշտ մեսիջները հասցնելու համար, կատարվում են լաշնամաստաբ գործողություններ: Բոլոր ոլորտները քննարկվել են, ու Հայաստանում որևէ գործարար իր խնդիրների հետ միայնակ չի մնալու: Իրենց խնդիրների հետ մենակ չեն մնա այն մարդիկ, որոնք կունենան սոցիալական խնդիրներ»,- ընդգծեց Թունյանն՝ անդրադառնալով նաև բանկերի կողմից վարկերի սառեցմանը:

«Ինչ վերաբերում է բանկերի տոկոսների սառեցմանն, ապա վտանգի տակ ենք դնում բանկերում ավանդատուների ֆինանսավորմանը: Բոլոր դեպքերում վերջնարդյունքում կայացվելու է օպտիմալ որոշում»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «, երբ կարելի էր համայնքային տարածքում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու, ԱՂ-ը...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}