ՄՕԿ-ը երկու շաբաթով փակել է նաև օլիմպիական թանգարանը
Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / կոչ է արել իր բոլոր աշխատակիցներին կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնել նոր աշխատաոճի: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Լոզանի գլխավոր շտաբ կայանում աշխատում է ավելի քան 500 մարդ: Նրանք մարտի 16-ից, մինչև նոր ծանուցումը, բացառությամբ որոշ կարևոր գործառույթների, պետք է աշխատեն տանը:
ՄՕԿ-ը երկու շաբաթով փակել է նաև օլիմպիական թանգարանը:
Լոզանում է տեղակայված նաև ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիան: Այդ կազմակերպության դռները նույնպես փակվել են մարտի 16 –ից: Գլխավոր քարտուղար Գուննիլա Լինդբերգը ասել է, որ վիրուսի համաշխարհային բռնկումը աննախադեպ մարտահրավեր է համաշխարհային սպորտին:
Ազգային օլիմպիական կոմիտեները և մարզիկները կանգնած են բազում խնդիրների առջև: Ուստի անընդհատ փոփոխվող իրավիճակի դեմն առնելու համար են կատարվում ճկուն և անհրաժեշտ քայլերը:
Հարակից հրապարակումներ`
- Հեռախոսային ասուլիս՝ ՄՕԿ-ում
- ՄՕԿ նախագահը՝ Օլիմպիական խաղերի հետաձգման կամ տեղափոխման մասին
- ՄՕԿ-ը միջոցներ կձեռնարկի կորոնավիրուսը կանխելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան