G7-ի արտակարգ տեսագագաթնաժողովում այսօր կքննարկվի կորոնավիրուսի հարցը
G7- ի առաջնորդները պայմանավորվել են այսօր անցկացնել տեսագագաթնաժողով, որպեսզի քննարկեն կորոնավիրուսը: Ըստ ռուսական Ինտերֆաքս գործակալության, այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք պայմանավորվեցինք երկուշաբթի օրը կազմակերպել երկրների ղեկավարների արտահերթ տեսագագաթնաժողով Covid-19- վերաբերյալ», - գրել է Մակրոնը:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մակրոնը խորհրդակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և G7- ի երկրների բոլոր մյուս ղեկավարների հետ:
«Մենք կհամակարգենք մեր ջանքերը պատվաստանյութի հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու ուղղությամբ, և կաշխատենք տնտեսական և ֆինանսական բաղադրիչների վրա», - ասել է Մակրոնը:
G7- ի անդամներն են Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը, որոնք մտնում են վարակվածների ամենամեծ ՝ 1000-ից ավելի դեպքեր ունեցող երկրների տասնյակ: G7- ում ընդգրկված է նաև Իտալիան, որը վարակվածների թվով երկրորդն է ` ավելի քան 15 հազար դեպքով: Կորոնավիրուսի մի քանի հարյուր դեպք է գրանցվել G7- ի մյուս երկրներում՝ Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում, Կանադայում, որտեղ տուժել է ավելի քան 100 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին մեկ օրում գրեթե 11 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով
- Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Գերմանիան փակում է իր սահմանները հինգ երկրների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան