Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1053 դեպք
Իրանում անցած օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 1053 նոր դեպք, մահացել է առնվազն 129 մարդ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզու Վահաբզադեին։
Ինչպես նշվում է, մարտի 16-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 853 մարդ: Ըստ Վահաբզադեի, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14991-ի: Նա նաև հաղորդել է 4996 մարդու առողջացման մասին:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-19:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում գործարկված էլեկտրոնային համակարգը կորոշի քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանշանների առկայությունը
- Իրանում կորոնավիրուսից մահացել է ազդեցիկ հոգևորական
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան