Օքսֆորդից գողացել են 16-17-րդ դարերի կտավներ
Օքսֆորդի համալսրանում գտնվող Կրայստչերչի Գեղարվեստի պատկերասրահից գողացել են 16-րդ և 17-րդ դարերով թվագրվող երեք կտավ։ Դրանց ընդհանուր գումարը գնահատվում է մի քանի միլիոն ֆունտ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է The Telegrapհ-ը:
Նշվում է, որ թանգարանից գողացել են Անտոնիս վան Դեյքի «Հեծյալ զինվոր», Սալվատոր Ռոզի «Քարքարոտ լողափ» եւ Անիբալ Քարաչիի «Խմող տղան» կտավները։
Ներկա պահին հետաքննություն է ընթանում, որոնվում են գողերը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան