Փաշինյան. Եվս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ ենք պատրաստել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 15-ի ժամը 23։00-ից փակ են Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը իրականացվում է հատուկ հսկողության ներքո: Բուժաշխատողները մոտենում են ուղևորներին, ջերմաչափում, նոր թույլ են տալիս մեքենաներին առաջ շարժվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, խնդրել են նրանց վերադառնալ տուն ինքնամեկուսանալ։
«Փաստը, որ ջերմություն ունեն, դա ոչինչ չի նշանակում»,- ասաց վարչապետը։
Նա տեղեկացրեց, որ ավելի քան 300 հայրենակից մեկուսացած է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են պատրաստել։
Այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակի 30 դեպք։ 19 դեպքում Էջմիածնի հետ փոխկապակցված անձիք են։ Վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում
- Էջմիածնի քաղաքապետ. Այս վիճակը պետք է արագ դադարեցնել
- Կառավարության արտահերթ նիստում այսօր կքննարկվի ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու հարցը
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- Էջմիածնի մուտք-ելքերի մոտ բուժաշխատողներ են ու ոստիկաններ
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ
- «Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան