
Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը․ Միշուստին
Ռուսաստանը փակում է Բելառուսի Հանրապետության հետ սահմանը մարդկանց տեղաշարժի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրը պաշտպանելու համար այս նոր սպառնալիքից, նախօրոք գործելու, համապարփակ միջոցներ ձեռնարկելու, կանխելու համար, նախևառաջ, կորոնավիրուսի զանգվածային տարածումը», - ասել է կառավարության ղեկավարը:
Ինչպես գրում է Euronews-ը, Ռուսաստանում կստեղծվի նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհուրդ, որը կգլխավորի Միշուստինը:
Մեկ օր առաջ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին Նորվեգիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանների փակման մասին: Բացի այդ, այսօրվանից կրճատվել է դեպի ԵՄ, Նորվեգիա և Շվեյցարիա թռիչքների քանակը: