
Երկու շաբաթով սահմանափակվում են ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար
- Ռուսաստանում կստեղծվի 300 միլիարդ ռուբլու հակաճգնաժամային հիմնադրամ
- Բելառուսը դեռևս չի ընդունել ՌԴ հետ սահմանը փակելու որոշում
- Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը․ Միշուստին
- Ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված կան բեռնատարների կուտակումներ
- Ովքե՞ր կարող են հատել փակված հայ-վրացական սահմանը