Երկրում կա թե սննդամթերքի, թե դեղորայքի բավարար պաշար. Թորոսյան
«Ոչ մեկ չի ասում ռեստորանի աշխատողին մի եկեք գործի և ոչ էլ ռեստորանի տիրոջը փակել ռեստորանը, սակայն մասսայական միջոցառումները՝ լինի հարսանիք, կնունք և այլն, արգելվում են»,- այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է պարենի, դեղորայքի մատակարարմանը, ապա, ըստ նրա, դրանք ամբողջությամբ մնում են նույնը. «Այսինքն՝ երկրում կա թե սննդամթերքի,և թե դեղորայքի բավարար պաշար: Այդ մասով մենք խափանումներ չենք սպասում: Ավելին՝ սահմանային արգելքը չի վերաբերում բեռներին և, կարծում ենք, որ այս իրավիճակը կկարողանանք հաղթահարել»։
Հարցին, թե ինչպիսի լուծում է տեսնում կառավարության ներկայացուցիչը օրավարձով աշխատողների դեպքում, որոնք արդեն գոյատևման խնդիր ունեն, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատելու է գործիքակազմի վրա, թե ինչպես անի, որ տնտեսական վիճակը երկրում հարթ անցնի: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ տնտեսական խնդիրներ կարող են լինել ողջ աշխարում: Մոտ օրերս ավելի մանրամասն անդրադարձ կլինի այս խնդրին»:
Ինչ վերաբերում է թեստերի ապահովմանն, ապա Թորոսյանն այդ մասով մտահոգության առիթ չի տեսնում: Նա ասաց, որ ապահովված ենք թեստերով, իսկ թե երբ կստանան նոր խմբաքանակ, ժամկետները հայտնի չեն:
Նախարարի խոսքով ՝ ակնկալում են երկու տեսակի թեստերի ստացում՝ թքով և արյունով հետազոտության համար:
«Թքովը կօգտագործվի սահմանային անցակետերում, իսկ արյունովը՝ բժշկական առաջնային օղակներում: Տեղեկացնեմ նաև, որ այս պահին մաքսազերծում է անցնում 3500 թեստ, այս շաբաթ նախատեսված է ևս երկու հազար: Այսինքն՝ մոտ հինգ հազար մարդ ու կարող ենք սպասարկել»,-եզրափակեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պարսյան. Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները Հայաստանում
- Կառավարության արտահերթ նիստում Բադասյանն առաջարկեց մեկ ամսով արտակարգ դրություն մտցնել
- Պարենային իրավունքի մասնագետ. Կառավարությունը պետք է գնահատի պարենի պաշարներն ու լրացուցիչ ռեզերվներ ստեղծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան