Սխտորը չի բուժում կորոնավիրուսը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հերքել է ժողովրդական մեթոդները`նոր կորոնավիրուսով առաջացած հիվանդության կանխարգելման և բուժման վերաբերյալ: Այս մասին գրում է 24.kz.ru-ն։
ԱՀԿ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է նյութեր, որ օրինակ, ցուրտ եղանակին դրսում լինելը չի կարող սպանել վիրուսը: Փաստն այն է, որ առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը տատանվում է 36.5-37 աստիճաններում՝ անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից կամ եղանակից։
Նույնը վերաբերում է տաք լոգանքի օգտակարության մասին առասպելին. տաք ջուրն իսկապես չի փրկում մարդուն վարակվելուց։ Բացի այդ, չափազանց տաք ջուրը կարող է վնասել մաշկը և առաջացնել այրվածքներ:
Բացի այդ, ըստ ԱՀԿ-ի, չնայած այն հանգամանքին, որ սխտորը մանրէասպան հատկություններ ունի, ամենայն հավանականությամբ անօգուտ է վիրուսի դեմ պայքարում:
Հարակից հրապարակումներ`
- Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 55-ի
- Իրանում կորոնավիրուսից մահացել է ազդեցիկ հոգևորական
- Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը
- Ըստ ուկրաինացիների՝ սոխը, սխտորը և սալը լավագույն միջոցն են կորոնավիրուսը բուժելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան