Էջմիածնի քաղաքապետ. Այս վիճակը պետք է արագ դադարեցնել
Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանին զարմացրել են դեպի Երևան մեքենաների կուտակումները։
Ֆեյսբուքյան իր էջում նա դիմել է իր համաքաղաքացիներին.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:
Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:
.Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտվա տվյալներով կորոնավիրուսի հաստատված 30 դեպք կա, հիվանդների մեծ մասը Էջմիածին քաղաքից են։ Հիվանդների թվում նաև դպրոցահասակ երեխաներ կան։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության արտահերթ նիստում այսօր կքննարկվի ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու հարցը
- Էջմիածնի մուտք-ելքերի մոտ բուժաշխատողներ են ու ոստիկաններ
- Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան