Իրանում կորոնավիրուսից մահացել է ազդեցիկ հոգևորական
Անցյալ շաբաթ Իրանում կորոնավիրուսից մահացել է բարձրաստիճան մի հոգևորական։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, փորձագետների ասամբլեայի անդամ այաթոլլա Սեյիդ Հաշիմ Բաթային, ազդեցիկ հոգևորականը, որն ընտրում է երկրի բարձրագույն ղեկավարին, անցած շաբաթ մահացել է վարակի պատճառով։ Հոգևորականը 78 տարեկան էր։ Այս մասին գրում է MigNews-ը։
Նշվում է, որ Իրանում կորոնավիրուսով վարակված են կառավարության անդամներ, խորհրդարան անդամներ, Հեղափոխական պահապանների կորպուսի անդամներ և առողջապահության նախարարության պաշտոնյաներ:
Իրանում վարակված է գրեթե 14,000 մարդ, որը հանգեցրել է ավելի քան 700 մարդու մահվան։ Վերջին 24 ժամվա ընթացքում հարյուրից ավելի մարդ է մահացել։
Իրական թվերը կարող են լինել նույնիսկ ավելի բարձր, քանի որ ոմանք կասկածի տակ են առնում կառավարության ներկայացրած թվերը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը
- Իրանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում 7 մարդ է մահացել
- Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 49 մահ՝ ընդհանուր թիվը հասնելով 194-ի
- Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել
- Իրանում կորոնավիրուսից մահացել է 107 քաղաքացի
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի
- Իրանում Ադրբեջանի դեսպան Բոնյադ Հոսեյնովը հերթական անգամ ծիծաղելի վիճակում է հայտնվել
- Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի
- Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
- Նման դեպքերում ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել.Իրանում ՀՀ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան