Ախալքալաքում կորոնավիրուսի կասկածելի դեպքեր չեն գրանցվել
Վրաստանի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) և Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի հաղորդմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան, ինչպես նաև վիրուսի կասկածելի և մարդկանց մեկուսացման դեպքեր չեն գրանցվել: Այս մասին գրում է Jnews կայքը։
Ամեն օր Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր լուրեր են տարածվում, որ իբր քաղաքում և գյուղերում կորոնավիրուսով հիվանդներ կան: Անվանվում են նաև կոնկրետ մարդկանց անուններ: Բնակիչները Ախալքալաքի հիվանդանոց այցելելու շատ դեպքեր կապվում են կորոնավիրուսի հետ:
«Այս ամենն ասեկոսեներ են, դա ճիշտ չէ, այս մարդը հիվանդ է սովորական սուր շնչառական վարակով: Մենք թեստեր չունենք, եթե կասկածում ենք, մեկուսացնում ենք և ուղարկում Ախալցիխե, հենց այնտեղ էլ թեստը հանձնում են, բայց նման դեպքեր չեն եղել», – ասել Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:
Տեղեկատվությունը հերքել է նաև Շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
- Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստան-Հայաստան սահմանը կփակվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին