Բելառուսը դեռևս չի ընդունել ՌԴ հետ սահմանը փակելու որոշում
Բելառուսի Սահմանային կոմիտեն դեռևս որոշում չի ընդունել՝ կապված ՌԴ սահմանը մարդկանց տեղաշարժի համար փակելու հետ, բելառուսական կողմից դեռևս սահմանային կետեր չկան, հայտնում է ria.ru-ն՝ հղում տալով Բելառուսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկիին։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ որոշումը պետք է կայացվի կառավարության մակարդակով:
«Եթե առաջարկներ լինեն՝ կապված սահմանային գործակալության գործողությունների հետ, ապա դրանք կքննարկվեն», - ասել է Բիչկովսկին:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ ՌԴ-ն փակում է Բելառուսի հետ սահմանը՝ քաղաքացիների մուտքի համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը․ Միշուստին
- ՌԴ-ն սահմանափակում է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ
- Բելառուսում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 27-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան