Էջմիածնի մուտք-ելքերի մոտ բուժաշխատողներ են ու ոստիկաններ
Մարտի 15-ի ժամը 23։00-ից փակ են Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը իրականացվում է հատուկ հսկողության ներքո:
Վաղարշապատից դեպի Երևան գլխավոր ելքի մոտ այս պահի դրությամբ կանգնած են ոստիկաններ, գործում է բուժկետ։ Բուժաշխատողները մոտենում են ուղևորներին, ջերմաչափում, նոր թույլ են տալիս մեքենաներին առաջ շարժվել։ Կան ուղևորներ, որոնք մեքենայից դուրս չեն գալիս, բուզանձնակազմից են նրանց մոտենում և մեքենայի մեջ ջերմաչափում։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետը հայտարարել էր ելքերը փակելու մասին։ Նա նշել էր, որ եթե ջերմաչափվեն քաղաքացիներն ու նրանց մոտ գրանցվի բարձր ջերմություն, նրանք պետք է հետ վերադառնան տուն և ինքնամեկուսանան։
Այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակի 30 դեպք։ Դեպքերի մեծ մասը գրանցված են Էջմիածնում, կապված են Էջմիածնում կայացած նշանդրեքի արարողության հետ։ Վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
- ՄԻՊ. Չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- Փաշինյան. Էջմիածնեցիներին պետք է խնդրենք ժամը 23։00-ից քաղաքի առկա 27 ելքերից օգտվել 3-ից
- «Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
- «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Էջմիածնեցի կնոջ հասցեական քարտն օդանավակայանից ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն.Հ.Ավագյան
- Գևորգ Գորգսիյան. Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում
- Կրթական հաստատությունները փակելու հրաման չունենք. Էջմիածնի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան