
Իսրայելի նախագահը Բենի Գանցին հանձնարարել է կառավարություն կազմել
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը որոշել է Նախարարների կաբինետի ձևավորումը վստահել Բենի Գանցին և հորդորել է այն անել հնարավորինս արագ՝ կորոավիրուսի տարածման ֆոնին: Այս մասին գրում է Euronews-ը։
Ավելի վաղ, Քնեսեթի անդամների կեսից ավելին աջակցում էր «Կահոլ-Լավան» ցենտրիստական դաշինքի ղեկավարի թեկնածությանը` 61 խորհրդարանական։
Մարտի 2-ի ընտրություններում ամենամեծ թվով ձայները ստացել էր նարկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը, սակայն կայուն կոալիցիայի ձևավորման համար ստացած 33 տեղերը, ինչպես նաև 16 դաշնակից մանդատները կառավարություն կազմելու համար բավարար չէ:
Ավելի վաղ Նեթանյահուն առաջարկել էր, որ իր հակառակորդը վեց ամսվա ընթացքում ստեղծի արտակարգ իրավիճակների միասնության կառավարություն: Նշվում է, որ Իսրայելում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 200 դեպք:
Նշենք, որ մարտի 2-ի ընտրությունները 1 տարվա մեջ երրորդն էին, քանի որ ոչ մի կուսակցություն կամ դաշինք չի կարողանում ստանալ մեծամասնություն ու կազմել կառավարություն։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին