Նախարար. Իտալիա-Հայաստան թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել
Նախօրեին Իտալիայից Հայաստան ՀՀ քաղաքացիներին վերադարձնող ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող ժամանեց «Զվարթնոց օդանավակայան»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հայտնում է, որ թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի։
Հիշեցնենք՝ նախապես հայտարարվել, որ Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- ՄԻՊ. Չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը
- Փաշինյան. Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- Իտալիայից ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիներն առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան
- Ավինյան. մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձածները 14 օր կարանտինում կլինեն
- Դեսպանատուն. Կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար