Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Գերմանիան փակում է իր սահմանները հինգ երկրների հետ
Գերմանիան մասամբ կփակի իր սահմանները Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ, քանի որ ջանքեր է գործադրում նոր կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտելու համար: Այս մասին գրում է Euronews-ը։
Ներքին գործերի նախարար Հորսթ Սեհոֆերը հայտարարել է, որ նոր ստուգումները ուժի մեջ են մտնելու այսօր առավոտյան 8-ին:
Մարդիկ, ովքեր ճանապարհորդում են սահմանով աշխատելու համար, դեռևս կկարողանան անցնել, ինչպես և ապրանքները: Նախարարը շեշտել է, որ հարևան երկրներից գերմանացիներին կթույլատրվի հետ վերադառնալ։
Մինչև շաբաթ օրը Գերմանիան հաստատել էր վարակի մոտ 4000 դեպք, և իշխանությունները հայտնում էին 11 մահվան մասին:
Գերմանիայի հյուսիսային հարևանը՝ Դանիան և արևելյան հարևանները՝ Լեհաստանը և Չեխիան, արդեն փակել էին իրենց սահմանները վերջին օրերին:
Գերմանիան սահմաններ ունի նաև Նիդերլանդների և Բելգիայի հետ, որոնց վրա սահմանափակումը չի ազդում:
Կորոնավիրուսի վերջին զարգացումները
Երկուշաբթի օրվանից Պորտուգալիան և Իսպանիան պայմանավորվել են դադարեցնել զբոսաշրջությունը 1200 կմ ընդհանուր սահմանով:
Սերբիայի նախագահը համապետական արտակարգ դրություն է սահմանել և ասել է, որ արտասահմանցիները, որոնք ցանկանում են երկիր մտնել, «կամ պետք է չգան, կամ կարանտինացվելու են»:
Հունաստանում հաստատված COVID-19 դեպքերը աճել են մինչև 331-ը: Մեկ օրվա ընթացքում 103-ով աճել է:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 35-ի:
Վատիկանի Սուրբ շաբաթվա արարողությունները կշարունակվեն՝ բայց առանց հասարակության:
Բոսնիան երկիր մուտք գործողներին ստիպում է 14 օր մնա վրաններում:
Իսպանիան հայտարարեց արտակարգ դրություն, քանի որ երկրում շեշտակի աճել է վարակը։
Ֆրանսիան փակում է իր բոլոր բարերը, ռեստորաններն ու այլ ոչ անհրաժեշտ խանութները:
Դանիան հայտարարում է վիրուսից առաջին մահվան մասին:
Երկուշաբթի օրը Ռումինիան հայտարարում է արտակարգ դրության մասին:
ԱՀԿ-ն ուրբաթ օրը Եվրոպան հայտարարեց համաճարակի նոր «էպիկենտրոն»:24 ժամվա ընթացքում Իտալիայում գրանցվել է 368 նոր մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան