Հոլիվուդում հաշվարկում են կորոնավիրուսից կորուստները
The Hollywood Reporter-ի փորձագետների կարծիքով, կորոնավիրուսի պատճառով Հոլիվուդը կկորցնի շուրջ 20 միլիարդ դոլար։ Կինոթատրոնները ստիպված տեղափոխում են ֆիլմերի ցուցադրությունները։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ներկա պահին ամերիկյան կինոինդուստրիան կորցրել է 7 միլիարդ դոլար կինովարձույթների վճարից։ Փորձագետները ենթադրում են, որ գարնան վերջին Հոլիվուդը կկորցնի արդեն 17 միլիարդ դոլար։
Մասնագետները վստահ են, որ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերայի տեղափոխումը կինոընկերությանը կարող է բերել 30-50 միլիոն դոլարի կորուստ։
Եկամուտների նվազում կունենան նաև այն ընկերությունները, որոնք հետաձգել են ֆիլմերի նկարահանումները։ Օրինակ, «Ջրահարսը» ֆիլմի նկարահանումների ընդհատումը Disney ընկերության կարժենա օրական 300-350 հազար դոլար։
Հարակից հրապարակումներ`
- 15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
- Տղան ինքնագիր է վերցրել NBA- ի բասկետբոլիստից և վարակվել կորոնավիրուսով
- Իլոն Մասկ. մարդիկ ավելի հավանական է, որ մահանան ավտովթարից, քան կորոնավիրուսից
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կենտրոնները և Կենդանաբանական այգին փակ են
- Մինչև մարտի 23-ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարանները, գրադարանները
- Երևանյան մշակութային օջախները հետաձգում են միջոցառումները
- Ավստրիայի խոշոր թանգարանները փակվել են
- Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան