Ճապոնիայի վարչապետ․ Տոկիո-2020-ը կընթանա նախատեսվածի պես
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պնդում է, որ այս ամառվա օլիմպիական խաղերը կըթանան «ինչպես նախատեսված է»: Այս մասին գրում է The Sun-ը։
65-ամյա վարչապետը ցրել է կասկածները, որ իրադարձությունը կչեղարկվի՝ կորոնավիրուսի գլոբալ բռնկման պատճառով:
2020 թվականի Օլիմպիական խաղերը նախատեսված են անցկացնել Տոկիոյում ՝ հուլիսի 24-ից մինչև կիրակի, օգոստոսի 9-ը:
Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1400 դեպք, որի արդյունքում մահացել է 28 մարդ:
Հարույուկի Տակահաշին, որը Տոկիո- 2020-ի կազմկոմիտեի անդամ է, պնդում էր, որ այս ամառվա միջոցառումը կարող է հետաձգվել երկու տարով, սակայն Ճապոնիայի վարչապետը հաստատել է, որ այդպես չի լինելու:
«Մենք կհաղթահարենք վարակի տարածումը և օլիմպիական խաղերն անցկացնելու ենք առանց խնդրի, ինչպես նախատեսված է»,-ասել է Սիբձո Աբեն։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան