Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 30-ով և հասել 93-ի
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 30-ով և հասել 93-ի: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ կառավարության համակարգող խորհրդի նիստում, որը վերաբերում էր կորոնավիրուսների տարածմանը, hաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում այս պահի դրությամբ, հաշվի առնելով նաև այսօրվա վիճակագրությունը, գրանցվել է 93 դեպք, 4-ը վերականգնվել և դուրս են գրվել: 79 մարդ հիվանդանոցում է, նրանցից 57-ի վիճակը թեթև է՝ առանց որևէ ախտանիշի», - ասել է նա:
Ըստ Գոլիկովայի, Ռուսաստանում կորոնավիրուսով յոթ հիվանդ է վարակվել երկրում վարակված մարդկանց հետ շփման հետևանքով: «93 դեպքից 86-ը ներմուծված են, յոթը` կոնտակտային», - ասել է փոխվարչապետը:
Այլ երկրներից ժամանած 50 հազարը քաղաքացիներից մոտ 15 հազարը մշտական հսկողության տակ են առնվել, բոլորն էլ լիովին առողջ են:
«Այլ երկրներից ժամանած բոլոր անձինք և նրանց հետ կապ հաստատած քաղաքացիները գտնվում են խիստ բժշկական հսկողության տակ: Այս աշխատանքը սկսելուց հետո ամբողջ ժամանակահատվածում ավելի քան 50 հազար մարդ է վերահսկվել, 35 հազարն արդեն հանվել են հսկողությունից: Ներկայում հսկողության տակ է գտնվում մոտ 15 հազար մարդ, նրանք լիովին առողջ քաղաքացիներ են», - ասել է Գոլիկովան:
Ըստ նրա, կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցային թերթիկների վճարումները կկատարվեն նախապես, որպեսզի քաղաքացիները չկորցնեն եկամուտները:
Փոխվարչապետի խոսքով, Ռուսաստանում ամեն օր արտադրվում է մոտ 100 հազար թեստ՝ կորոնավիրուսային վարակը որոշելու համար:
«Ընդհանուր առմամբ, մենք այժմ արտադրում ենք օրական մինչև 100 հազար թեստ: Արտադրվել են գրեթե 710 հազարը, մարզեր է առաքվել 427 հազար թեստային համակարգ, ևս 282 հազարը կուղարկվի այսօր և վաղը», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան