Սուրեն Պարսյան. Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում, որը տարածել է էլ. փոստով, անդրադարձել է Հայաստանի պարենային ինքնաբավության խնդրին։
«Մարտի 16-ից ուժի մեջ մտած արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարությունը հայտարարել է պարետատուն ստեղծելու մասին: Հայտնի է, որ արտակարգ իրավիճակում առավել սրվում է բնակչության պարենով ապահովման հարցը: Եթե սովորական պայմաններում երկրները կարող են ներմուծման հաշվին ապահովել բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներով, ապա պատերազմի, համաճարակների դեպքում ի հայտ են գալիս բեռների և մարդկանց շարժի սահմանափակումներ: Ներկայումս կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարության օրակարգային հարց պետք է դառնա նաև երկրի պարենային ինքնաբավությունը:
Յուրաքանչյուր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի պարենային ինքնաբավությունը, որը ցույց է տալիս երկրի՝ տվյալ ապրանքի նկատմամբ պահանջարկի բավարարման աստիճանը սեփական միջոցների հաշվին:
Թեև ներկայումս ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներ չկան, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրող երկրները առաջնահերթ պլանավորում են ապահովել իրենց բնակիչներին, և մեծ է հավանականությունը, որ գործեն արտահանման սահմանափակումներ կամ բեռնափոխադրման ժամանակ լուրջ խնդիրներ ի հայտ գան:
Ցավոք, պետք է արձանագրել, որ պարենային անվտանգության հարցը օրակարգային չի եղել թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ Հայաստանը ունի երկու փակ սահման և չավարտված պատերազմ: Միացյալ Հայաստանն, ընդգրկելով 42000 քառ.կմ, ունի չօգտագործված տարածքներ, որոնք կարելի էր շահագործել և որոշ չափով լուծել մեր պարենային ինքնաբավության հարցը. սա մեծ հնարավորություն է, որից չենք օգտվում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանը պարենային ինքնաբավության լուրջ խնդիր ունի հետևյալ ապրանքների մասով՝ ցորեն, տարեկան, եգիպտացորեն, բրինձ, ոսպ, բուսական յուղ, խոզի միս և թռչնի միս: ՀՀ կառավարությունը առաջնահերթ պետք է գնահատի այս ապրանքների առկա պաշարները և պետական-մասնավոր համագործակցությամբ ապահովի լրացուցիչ ներկրում: Միաժամանակ այս ապրանքների արտադրությունը խրախուսելու նպատակով նոր գյուղատնտեսական ծրագրեր պետք է մշակվեն և կյանքի կոչվեն»,- գրում է նա հոդվածում՝ կից ներկայացնելով աղյուսակը։
ՀՀ պարենային ինքնաբավությունը 2016-2018 թվականներին (տոկոսներով)* |
|||||
N |
Անվանումը |
2016 |
2017 |
2018 |
|
1 |
Ցորեն |
53.2 |
33.2 |
31.5 |
|
2 |
Տարեկան |
6.4 |
39.6 |
65.6 |
|
3 |
Գարի |
93 |
83.8 |
97.4 |
|
4 |
Վարսակ |
93.1 |
87.9 |
85.6 |
|
5 |
Եգիպտացորեն |
36.1 |
17.6 |
9.8 |
|
6 |
Բրինձ |
0 |
0 |
0 |
|
7 |
Այլ հատիկավորներ |
90.6 |
98.1 |
82.9 |
|
8 |
Կարտոֆիլ |
101.3 |
102.6 |
102.6 |
|
9 |
Բանջարեղեն |
103.3 |
102.5 |
104.7 |
|
10 |
Միրգ և հատապտուղներ |
98.1 |
109.7 |
108.9 |
|
11 |
Ոսպ |
1.8 |
4.2 |
7.1 |
|
12 |
Լոբի |
94.8 |
86.4 |
83.1 |
|
13 |
Ոլոռ |
28.6 |
25.7 |
23 |
|
14 |
Սիսեռ |
17.3 |
36.7 |
20.9 |
|
15 |
Բուսական յուղ |
5.6 |
4.3 |
2.2 |
|
16 |
Շաքար |
91.4 |
65.2 |
68.6 |
|
17 |
Ձու |
99.4 |
98.2 |
99.5 |
|
18 |
Կաթ |
88.6 |
91.2 |
86.8 |
|
19 |
Տավարի միս |
92.5 |
91.5 |
89.2 |
|
20 |
Խոզի միս |
64.1 |
58 |
53.3 |
|
21 |
Ոչխարի և այծի միս |
133.8 |
138.9 |
128.6 |
|
22 |
Թռչնի միս |
28.5 |
22.5 |
26.6 |
|
23 |
Ձուկ |
108.6 |
101.8 |
109 |
|
24 |
Խաղող |
119.3 |
106.4 |
104.8 |
|
*Աղյուսակը պատրաստվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա |
|||||
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան