Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 33-րդ դեպքը։ aliq.ge-ի հաղորդմամբ, նոր վարակվածները 3-ն են՝ մեկ տղամարդ, երկու կին։
Հաղորդվում է, որ վարակվածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար։ Պարզ է դարձել, որ բոլոր վարակակիրները շփում են ունեցել ռիսկային համարվող երկրներից վերադարձածների հետ։
Այս պահի դրությամբ կարանտինում շարունակում է մնալ 427 մարդ, 73-ը ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ է:
Կանխարգելման միջոցառումների շրջանակում պետությունն արգելել է մասսայական հավաքները, մի շարք պետական գերատեսչություններ անցել են հեռահար աշխատառեժիմի, արձակուրդներ են բոլոր պետական ուսհաստատություններում, փակ են թատրոններն ու թանգարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, կալանավայրերում արգելվել են տեսակցությունները, մեծ մասամբ չեն գործում ռեստորանները, գիշերային ակումբներն ու խաղատները:
Հարակից հրապարակումներ`
- 16.03.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասավ 30-ի
- Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը
- Վրաստանում փողը կարանտինի մեջ կպահեն կորոնավիրուսի պատճառով
- Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է
- Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից
- Վրաստանում կարգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները
- Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
- Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան ժամանած 156 քաղաքացիներից 7-ը ջերմություն ունեն
- «Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում
- Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
- Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
- Վրաստանը դադարեցրել է ավիաչվերթները Չինաստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին