Ապրիլյան պատերազմի մասնակից Կարեն Դավթյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Դավթյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 39 տարեկան։ Նա Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր: 35-ամյա պայմանագրային զինծառայողը երկու անչափահաս երեխաների հայր էր
Կարենը զոհվել է ապրիլի 5-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, ձնահոսքի պատճառով։
Կարենը ծառայում էր Քարվաճառում: Ծառայությունն ավարտած պայմանագրայինները դիրքերը հանձնել են հաջորդ հերթափոխին, սակայն հետդարձի ճանապարհին կուտակված ձնահոսքը սարերի գագաթից գահավիժել է ցած, ինչի հետևանքով երիտասարդը հայտնվել է ձնակույտի շրջապտույտում ու, շուրջ 100 մետր գլորվելով ցած, մահացել:
«Հետքի» հետ զրույցում բարեկամները պատմել էին, որ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար Կարենը փոքր տարիքից է սկսել աշխատել: Ասում են՝ բոլորն էին հարգում, շատ համեստ էր, շատ աշխատասեր:
«Գնացել ա պոստի, եկել, անմիջապես հաջորդ օրվանից փռերում աշխատել: Շատ լավ հացթուխ էր: Քաղաք ինչքան փուռ կար, խնդրում էին՝ արի, ավելի բարձր կվճարենք»,- պատմել էր հարևաններից Գառնիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի հերոս, լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է
- Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել. Ապրիլյանի հերոս Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան քննիչ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահին
- Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը
- Ապրիլյան պատերազմի հերոս, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 23 տարեկան
- Ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- ՄԻԵԴ-ում ապրիլյան պատերազմում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերի ընթացքի մասին
- Ապրիլյանում զոհված Գևորգ Գևորգյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի տղաների քավորությամբ կնքվել են անմահացած հերոսների երեխաները
- Ապրիլյանի մասնակիցների քավորությամբ՝ մկրտություն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
- Ապրիլյան պատերազմն ինձ սովորեցրեց, որ պիտի ադրբեջանցու աչքը վախեցնես. Արթուր Խաչենց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան