Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայտարարվել է, որ Չինաստանում նոր տիպի COVID-19 բռնկման դեպք է արձանագրվել, այնուհետև այն վերածվել է համաճարակի: Իսկ արդեն մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը պանդեմիայի բնույթ է ստացել։
Չինաստանը, որ կորոնավիրուսի տարածման սկիզբ էր, վիրուսի հետ պայքարի մեջ մտավ զորքերով, հատուկ միջոցառումներով, ժամերի ընթացքում ստեղծած հիվանդանոցներով, երկաթյա կարգապահությամբ, իրար համար դռների մոտ խնամքով թողած սննդամթերքների տոպրակներով և իհարկե՝ անձնվեր, տուն չգնացող բժիշկ-բուժքույրերով։ Օրեր առաջ հայտարարեց, որ հիվանդությունը նահանջում է, հատուկ բացված հիվանդանոցները դատարկվել են։
Այժմ կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնը եվրոպական երկրներն են:
worldometers.info -ի հաղորդմամբ, մարտի 15-ի տվյալներով, աշխարհի 156 երկրում կա կորոնավիրուսով վարակի ավելի 167,519 դեպք։ COVID-19 վիրուսից մահացածների թիվը հասել է 6455-ի, ավելի քան 76 հազար մարդ բուժվել է։ ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերել համալիր մոտեցումներ:
Ինչ վերաբերում է այս տարածաշրջանին, կորոնավիրուսի վարակման դեպքեր կան Հայաստանի հարևան բոլոր երկրներում՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան:
16.03.2020թվի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով հիվանդների մասին պաշտոնապես հայտարարած 30 դեպք: Նախորդ օրվա պատոնական տվյալներով՝ մեկուսացված է 300 քաղաքացի, որոնց թվում են Էջմիածնի 4-րդ դպրոցի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ։ Կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն:
Աղյուսակում ներկայացվում է, թե Հայաստանում երբ են հայտարարվել կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին, ովքեր են, որտեղից են եկել: Նրանց ով լինելու մասին տեղեկատվություն չի հաղորդում, քանի որ անձնական տվյալները բժշկական և էթիկական գաղտնիք են:
01.03.2020 |
1 դեպք- ՀՀ քաղաքացի, 29 տարեկան, տղամարդ, |
Կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ |
11.03.2020 – ընդ.4 |
3 հոգի - ՀՀ երկու քաղաքացի (45 և 27 տարեկան), |
Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Նրանցից մեկը՝ էջմիածին քաղաքից, Հայաստան է եկել փետրվարի 29-ին: |
12.03.2020 – ընդ. 6 |
2 հոգի – տեղային վարակում
|
Էջմիածնի քաղաքացու հետ /նշանդրեք/ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից։ |
13.03.2020 – ընդ. 13 |
7 հոգի |
4-ը՝ Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից /նշանդրեք/։
1-ը ժամանել է Ֆրանսիայից
2-ը՝ գտնվել են Իրանից եկած ուղևորների կարանտինում, այնուհետև հոսպիտալացվել են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական |
14.03.2020 – ընդ. 20 |
7 հոգի, տեղային վարակում
|
Կապը՝ Էջմիածնի դեպքի հետ /նշանդրեք/։ |
15.03.2020 – ընդ. 28 |
8 հոգի, տեղային վարակում |
Կապը՝ ....-ը Էջմիածնի դեպքի հետ /նշանդրեք/, 1 դեպք՝ Մեղրիում, որը, ըստ պաշտոնականի՝ Իտալիայից եկած ու կարանտին չտարած նույն ուղևորահոսքից է ։ (պաշտոնական տվյալները սկսել են անորոշ տալ) |
16.03.2020 – ընդ. 30 |
2 հոգի, տեղային վարակում |
Կապը՝ 1-ը Էջմիածնի դեպքի հետ, 1-ը՝ ....։
(պաշտոնական տվյալները սկսել են անորոշ տալ)... |
Պաշտոնական հաղորդագրությունների ձևի պատճառով՝ այս կերպ հետազոտությունը դառնում է անհնար։
Հարակից հրապարակումներ`
- 15.03.2020. Առաջին հիվանդը լավացել է, հիվանդացել են ևս 2-ը
- 15.03.2020. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 26-ի
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- «Էջմիածնի քաղաքապետարանը նման գործառույթ չունի»
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- 14.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
- 14.03.2020. Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 18 դեպք
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Էջմիածնի քաղաքապետ. Զերծ մնալ Էջմիածին-Երևան մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց
- Կորոնավիրուսի տարածման մեղքի փալանը՝ ում ու ինչի վրա դնել
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
- 14.03.2020թ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի
- Կորոնավիրուս, իսկ 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետն արձակուրդում էր
- Հայաստանում կորոնավիրուսի տարածումը չի կանխվում, որովհետև չկա արդյունավետ կառավարում. Մինասյան
- Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Կորոնովիրուսը Հայաստանում՝ արդեն 4+2
- Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն
- Կրթական հաստատությունները փակելու հրաման չունենք. Էջմիածնի քաղաքապետ
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
- 228 իրանցի վարորդի նկատմամբ Հայաստանում սահմանվել է հսկողություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին