«Universal Music»-ի ղեկավար Լուչիան Գրանեսը վարակվել է կորոնավիրուսով
Աշխարհի խոշորագույն երաժշտական ընկերության՝ «Universal Music»-ի ղեկավար Լուչիան Գրանեսը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է gazeta.ru-ն։
Ինչպես նշվում է՝ 60-ամյա գործարարն այժմ գտնվում է բժշկական հսկողության ներքո Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
Մարտի 13-ին հաղորդվել է, որ Սանտա Մոնիկա քաղաքում ընկերության շենքը փակվել է, երբ աշխատակիցներից մեկի մոտ վիրուս է հայտնաբերվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ճանաչված մարդկանց շրջանում կորոնավիրուսով վարակվել են դերասանուհի Օլգա Կուրյենկոն, դերասան Թոմ Հենքսը և նրա կինը, ինչպես նաև Կանադայի վարչապետի Ջասթին Թրյուդոի կինը:
Հարակից հրապարակումներ`
- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուսը
- Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան