ԱԻՆ. Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 20-24-ը
Հանրապետության տարածքում մարտի 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան