Ախալքալաքում 17 մարդ ինքնամեկուսացել է
Ախալքալաքի հասարակական առողջապահության կենտրոնի տեղեկատվության համաձայն, մունիցիպալիտետում ներկա պահին 17 մարդ ինքնամեկուսացել է։ Jnews-ի հաղորդմամբ, նրանք բոլորը ժամանել են Հայաստանից։
Ախալքալաքի հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանն ասել է, որ անցակետում նրանցից որևէ մեկի մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանիշներ և ինքնազգացողությունը լավ է եղել։ Նրանց ինքնամեկուսացումն անհրաժեշտ է բոլոր դեպքերում:
«Մենք մշտապես նրանց հետ կապի մեջ ենք, զանգահարում ենք ամեն օր»,- ասել է Տոնականյանը։
Նրա խոսքով, նրանք բոլորը պետք է 14 օր մնան տանը և հետևեն ինքնամեկուսացման կանոններին, եթե նրանց ինքնազգացողությունը վատանա, նրանք անպայման պետք է զանգահարան Ախալքալաքի հասարակական առողջապահության կենտրոն։
Այսօրվա դրությամբ, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսի 34 դեպք, ներառյալ մեկ պացիենտ, որը առողջացել և հեռացել է հիվանդանոցից։ 1008 մարդ կարանտինում է, ևս 64 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ է։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ գնացող բեռնատարների մուտքը հայ-վրացական սահմանին արգելվում է միայն եղանակի պատճառով
- Արգելվել է 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ
- ԱԳՆ. Ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել
- 17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
- Վրաստանում ոստիկանները ինքնամեկուսացման կարգը խախտած 13 անձի տեղափոխել են կարանտինային գոտի
- Նինոծմինդայում ՀՀ-ից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է
- Ախալքալաքում կորոնավիրուսի կասկածելի դեպքեր չեն գրանցվել
- Վրաստանը փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 33 դեպքը հաստատվել է
- Վրաստանը և Ռուսաստանը փակում են սահմանը
- Ովքե՞ր կարող են հատել փակված հայ-վրացական սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան