Առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Հայտարարությունը հրապարակված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
Նախարարությունը մանրամասնում է, որպես կամավոր կարող են հավաքագրվել
.Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
.Թարգմանիչներ
.Տվյալների բազա լրացնողներ
.Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
«Խնդրում եմ [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`
Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»,-նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին