Վճարումներն իրականացրեք առցանց,իսկ թոշակառուները կշարունակեն թոշակ ստանալ փոստային ծառայությունում.նախարար
Հեռահաղորդակցության ոլորտում հիմնականում աշխատում են առցանց: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա հավաստմամբ՝ որևէ խնդիր աշխատանքի հետ կապված չի առաջանա:
«Սպասարկման ոլորտներում կան սահմանափակումներ: Վճարումների հետ կապված բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարումների ծառայություններ: Ես կոչ եմ անում, օգտվել առցանց ծառայություններից»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է փոստային ծառայություններին, ապա Արշակյանը տեղեկացրեց, որ թոշակառուները կշարունակեն թոշակ ստանալ փոստերից:
«Փոստը կենսաթոշակների և նպաստների հիմնական օղակն է, այս տեսանկյունից որևէ խափանում չենք ունենա: Փոստային ծառայությունները կշարունակեն իրենց գործունեությունը: Այնուամենայնիվ խնդրել ենք զերծ մնալ մարդկային կուտակումներից: Այդ պատճառով հսկողություն է իրականացվելու և սահմանափակվելու է ներսում մարդկանց մեծ թվով մուտքը: Տարածքները պարբերաբար ախտահանվելու են: Եթե հնարավոր է ծառայությունը մատուցել դեպի տուն, ապա դա կարվի»,-տեղեկացրեց Հակոբ Արշակյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց,որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՏՏ ոլորտի մասնագետների, տվյալագետների, նաև Առողջապահության նախարարության մասնագետների կողմից տվյալների հավաքագրման մասով:
Պատասխանելով ինտերնետ սակագների հնարավոր փոփոխությունների մասին հարցին, նախարարն ասաց, որ այս պահին սակագների որևէ վերանայում չի նախատեսվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան