Այս պահի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել
Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանի, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ուղեկցությամբ մարտի 17-ին աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող շուրջօրյա հսկողական աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։
Ոլորտի պատասխանատուները և աշխատակիցները պետական նախարարին են ներկայացրել նախապես հանձնարարված ցուցումների կատարման ընթացքը և հաջորդականությունը:
✔️ Պետք է Արցախ մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ գործել համապատասխան հրահանգների,
✔️ հստակեցնել աշխատանքների կազմակերպման բաշխվածությունը և դրանք կատարել սահմանված պահանջներին համապատասխան,
✔️ բացի ջերմաչափում իրականացնելուց՝ նրանց իրազեկել վարակի ախտանիշների մասին:
✔️ հորդորել 14-օրյա ժամկետում, կասկածելի ախտանիշների դեպքում, ինքնամեկուսանալ և անպայման դիմել մոտակա բուժհիմնարկ:
✔️ անհրաժեշտություն կա լրացուցիչ պատասխանատվությամբ մոտենալ անհատական քարտերի գրանցման գործընթացին՝ բացառելով որևէ քաղաքացու մասին տեղեկության բացակայությունը»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Կառավարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել:
Հարակից հրապարակումներ`
- 17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
- 17.03.2020.ԱՆ. Կորոնավիրուսի 52 հաստատված դեպք կա
- Պետնախարար. Կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա
- Արցախում նոր կորոնավիրուսի 40 փորձանմուշ է արվել, բոլորի պատասխանները բացասական են
- Արցախում երկու քաղաքացու մոտ կորոնավիրուսը չի հաստատվել
- Արտակ Բեգլարյան. Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել
- Արցախում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար իրականացվում են համալիր միջոցառումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան