
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1200-ի
Բելգիայում կորնավիրուսով վարակվածների քանակն ավելացել է 185-ով՝ հասնելով 1243-ի։ Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, փոխանցում է ria.ru-ն։
Նշվում է, որ վարակվածներից 10-ը մահացել են։
Նախորդ օրվա համեմատ վարակվածների թիվն ավելացել է, սակայն մահացողների թիվը շարունակում է մնալ 5:
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Բելգիայում փակվել են դպրոցները, թանգարաններն ու ժամանցի այլ վայրերը։
Նշվում է նաև, որ երեքշաբթի ԵՄ երկրները ծրագրում են հաստատել օտարերկրացիների մուտքի արգելք, որը կգործի 30 օր։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. Բելգիան, Գերմանիայի մի քանի շրջաններ ևս փակեցին դպրոցները
- Կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել Բելգիայում