Բրիտանիայի վարչապետ․ Առավել խոցելի անձինք պետք է մեկուսանան 3 ամիս
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ առավել խոցելի մարդիկ 12 շաբաթ պետք է խուսափեն սոցիալական շփումներից։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Առողջական ամենալուրջ խնդիրներ ունեցող բրիտանացիները պետք է հիմնականում պաշտպանված լինեն սոցիալական շփումից երեք ամսվա ընթացքում, որպեսզի խուսափեն կորոնավիրուսից»,-ասաց Բորիս Ջոնսոնը:
Ջոնսոնը բրիտանացիներին կոչ է անում «դադարեցնել բոլոր ոչ էական շփումներն ու ավելորդ ճանապարհորդությունները»:
Նա ասաց, որ վիրուսի հատկապես տարածված է մայրաքաղաքում, և որ լոնդոնցիները պետք է աշխատեն տնից և խուսափեն պանդոկներից և ռեստորաններից:
Սակայն Ջոնսոնը դեմ է օրինակ հետևել Ֆրանսիայի օրինակին, որտեղ փակվել են պանդոկները, դպրոցներն ու ռեստորանները, կամ Իտալիայի, որը լիակատար մեկուսացման մեջ է։
Մեծ Բրիտանիայի գիտական գլխավոր խորհրդական Պատրիկ Վալանսն էլ հավելեց, որ սա շատ արագ զարգացող իրավիճակ է, և վերջին թվերը հուշում են, որ մենք մտնում ենք վարակի արագ աճի շրջան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան