Եղիսաբեթ Երկրորդը վերադարձել է Բուքինհեմյան պալատ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը վերադարձել է Բուքինհեմյան պալատ չնայած նրան, որ Լոնդոնը դառնում է Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի բռնկման կենտրոն։ News.ru կայքը, հղում անելով Evening Standard-ին, գրում է, որ միապետի նստավայրի վրա ծածանվում է պետական դրոշը։ 93-ամյա թագուհին նախատեսում է աշխատել փաստաթղթերի հետ։ Նա չեղարկել է նախատեսված այցելությունը Չեշիր կոմսություն և Լոնդոնի Կամդեն շրջան։
Նշվում է, որ մարտի 14-ին ու 15-ին Եղիսաբեթ Երկրորդն, ինչպես սովորաբար, անցկացրել է Վինձոր ամրոցում։ The Sun-ը հայտնել էր, որ Բրիտանիայի տարածքում կորոնավիրուսի շարունակական տարածման դեպքում թագուհուն և նրա ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, հնարավոր է տեղափոխեն Սանդրինհեմյան պալատ՝ կարանտին։
Հարակից հրապարակումներ`
- 17.03.2020. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք
- Արդյոք կորոնավիրուսը «կսպանի» Եվրամիությունը․ National Interest
- Բրիտանիայի վարչապետ․ Առավել խոցելի անձինք պետք է մեկուսանան 3 ամիս
- Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6236-ի
- Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ
- Բրիտանիայի վարչապետը անկեղծացել է մարդկանց հետ՝ ասելով, որ «շատ-շատերը կկորցնեն սիրելիներին»
- Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն
- Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան