Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը բողոքարկվել է դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան